Մատչելիության հղումներ

Լիբիայում 84 մարդ է զոհվել շարունակվող հակակառավարական խռովությունների արդյունքում


Նյու Յորքում գործող Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Լիբիայում անցած 3 օրերին հակակառավարական ցույցերը ճնշելու ուղղությամբ անվտանգության ծառայությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում 84 մարդ է զոհվել:

Առավել թվով զոհեր են գրանցվել Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենղազիում: Միայն ուրբաթ օրը (փետրվարի 18-ին) այստեղ առնվազն 35 մարդ է զոհվել:

Անցած շաբաթվա ընթացքում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Լիբիայի 4 քաղաքներում, սակայն մայրաքաղաք Տրիպոլիում առայժմ նշանակալից բողոքի ակցիաներ չեն իրականացվել:

Բոլորովին վերջերս հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացրած Թունիսի եւ Եգիպտոսի միջեւ գտնվող Լիբիայում իշխանության դեմ բողոքի ալիքը չի հանդարտվում:
Պետական լրատվամիջոցները զգուշացրել են, որ արդեն 4 տասնամյակ երկիրը ղեկավարող Մուամար Քադաֆիի դեմ բողոքի ցանկացած գործողություն ճնշվելու է, իսկ կազմակերպիչները հետապնդման են ենթարկվելու:

Լիբիայում մի շարք ինտերնետային կայքեր են արգելափակվել: դրանց թվում են Facebook սոցիալական ցանցը եւ al-Jazeera հեռուստաընկերության արաբական ծառայության կայքէջը: Երկրի մի շարք շրջաններում նաեւ դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG