Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 100 միլիոն եվրո ֆինանսական օգնություն է հատկացնում Հայաստանին


Եվրամիությունը 100 միլիոն եվրո (136 մլն. դոլար) է հատկացնում Հայաստանին՝ տնտեսական ճգնաժամի արդյունքները հաղթահարելու նպատակով: Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Հայտարարությունում նշվում, է, որ 65 մլն եվրոն տրամադրվում է որպես վարկ, իսկ 35 մլն. եվրոն՝ որպես դրամաշնորհ։

Միաժամանակ Եվրահանձնաժողովը նշում է, որ տրամադրվող օգնությունը պայմանավորված է Հայաստանի ու Միջազգային արժույթի հիմնադրամի միջեւ համաձայնեցված տնտեսական ծրագրերով։

Առաջին մասնաբաժնով 40 միլիոն եվրո նախատեսվում է հատկացնել, երբ Հայաստանի խորհրդարանը հաստատի ֆինանսական օգնության փաթեթի պայմանները, մյուս մասը նախատեսվում է հատկացնել 2011 թվականի տարեվերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG