Մատչելիության հղումներ

Աղի բլիթի երեկոն եւ սիրո հայկական տոնը


Երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է փետրվարի 19-ին, հետեւաբար աղի բլիթ պետք է ուտել փետրվարի 18-ի երեկոյան: Քնելուց առաջ երիտասարդները աղի բլիթ են ուտում այն հույսով, որ իրենց ապագա հարսնացուն կամ փեսացուն երազում ջուր կբերի ու կհագեցնի ծարավը:

Նախորդ մի քանի տարիների նման այս տարի էլ սիրո հայկական տոնը հայ առաքելական եկեղեցին կնշի մեծ շուքով: Առավոտյան պատարագից հետո` ժամը 13-ին Նկարիչների միությունում եւ 14:30-ին Ժողովրդական արվեստի թանգարանում, կբացվեն ցուցահանդեսներ: Տոնական գլխավոր միջոցառումը կկայանա Սիրահարների այգում` զորավար Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորի մասնակցությամբ:

Սուրբ Սարգսի տոնի հետ կավարտվի Առաջավորաց պահքը, որ սկսվել է փետրվարի 14-ից:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG