Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Նիկոլ Փաշինյանի բողոքը


Վերաքննիչ դատարանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անցկացրած նիստում այսօր մերժեց Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` անցած տարվա նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի 10 ամիս 29 օր սահմանելու մասին որոշումը:

Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում:


Սաթենիկ Վանցյան, Արթիկից

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG