Մատչելիության հղումներ

Հերթական մոնիտորինգի ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային մոնիտորինգ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG