Մատչելիության հղումներ

Օրենքի նոր նախագիծ` կրծքով սնուցումը խթանելու համար


Հայաստանում արդեն արգելված է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված, մայրական կաթին փոխարինող ցանկացած հեղուկ եւ սնունդ, ինչպես նաեւ կերակրման շշեր եւ ծծակներ գովազդելը: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել են օրենքի նախագիծ, որը նպատակ ունի վերացնել այն գործոնները, որոնք խոչընդոտում են կրծքով սնուցման խրախուսումը:

Օրենքի նոր նախագիծը օրենսդիրների, ոլորտի մասնագետների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից քննարկվեց խորհրդարանական լսումների ժամանակ:

Մասնագետները նշում են, որ կրծքով սնուցվող երեխաներն ավելի քիչ են հիվանդանում շնչառական եւ մի շարք այլ ծանր հիվանդություններով, ավելի հեշտ են ընդունում պատվաստումները, հազվադեպ են ունենում ճանաչողական եւ մտավոր թերզարգացումներ, ատամների կարիես եւ կեցվածքի անկանոնություն, ապահովված են լինում գերազանց տեսողությամբ, եւ ցածր է նաեւ նրանց մահացության ցուցանիշը: Կրծքով սնուցումը կնոջը զերծ է պահում կրծքի եւ ձվարանների քաղցկեղի հավանականությունից:

XS
SM
MD
LG