Մատչելիության հղումներ

logo-print

Կոալիցիոն ուժերի միջեւ նոր համաձայնագիր կստորագրվի


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը (ձախից) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ, 12-ը փետրվարի, 2011թ.

Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը (ձախից) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ, 12-ը փետրվարի, 2011թ.

Այսօր երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները` Հանրապետականը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), կստորագրեն կոալիցիոն նոր հուշագիր, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով ստորագրվելիք փաստաթղթում կոալիցիոն կուսակցությունները նաեւ նշում են, որ միասնական են, եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռը ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայից ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

Այն, որ երկարատեւ բանակցություններից հետո կոալիցիոն ուժերը համաձայնել են նոր հուշագիր ստորագրել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կարիք կար նախագահական ընտրություններից 2 տարի առաջ պայմանավորվել, որ կոալիցիան սատարելու է Սերժ Սարգսյանին, Շարմազանովն ասաց, թե տնտեսական ճգնաժամը, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի հետ կապված զարգացումները հիմք են տվել իրենց, որպեսզի նոր հուշագիր ստորագրվի:

Այսօր տեղի ունեցավ նաեւ ԲՀԿ կուսակցության նիստը, որից անմիջապես հետո կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց կոալիցիոն հուշագիրը ստորագրելու եւ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013 թվականի ընտրություններում սատարելու մասին տեղեկատվությունը:

«Մենք ընդհանրապես ասել ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո կասենք, թե նախագահական ընտրություններին ում ենք սատարելու: Բայց քանի որ երկիրը ծանր խնդիրների առաջ ծառացած է, այսօր ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական, իսկ երկրի նախագահը, որը պետք է բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, հարկավոր է, որ ինքը իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա լիարժեք բանակցություն վարի, խնդիրները լուծի ի օգուտ երկրի, ժողովրդի», - ասաց Գագիկ Ծառուկյանը` բխեցնելով. - «Դրա համար մենք այսօր ասում ենք` խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք միասնական թեկնածուով` ի դեմս երկրի գործող նախագահի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG