Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում հայազգի ուսանող է սպանվել: Այս պահին սպանության մանրամասները դեռ հայտնի չեն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, սպանվածը 23-ամյա երիտասարդ է` Մկրտչյան ազգանունով, ով սովորում էր մոսկովյան բուհերից մեկում: Որոշ տեղեկություններով նա Մոսկվայի Հումանիտար ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող էր եւ Մոսկվայում ժամանակավոր էր ապրում:

Ավելի վաղ Ռուսաստանի իրավապահները «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել էին, որ փետրվարի 16-ի երեկոյան Ստարի Գայ փողոցի 6-րդ շենքի մոտ դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դիակ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հետեւում է այս գործընթացին. այս պահին հայտնի չէ ո'չ սպանվածի քաղաքացիությունը, ո'չ էլ սպանության մանրամասները: Հայտնի չէ նաեւ, թե արդյո՞ք այս սպանությունը ազգային հողի վրա է կատարվել, թե` ոչ: Հանցագործության հետքերը թույլ են տալիս միայն ասել, որ երիտասարդին դաժանաբար են սպանել, դանակով հարվածել են նրա մեջքին, կրծքին, դեմքին:

Սպանվածի ինքնությունը պարզելել են արագ, քանի որ դեպքի վայրում հայտնաբերել են նրա բջջային հեռախոսն ու ուսանողական գրքույքը: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել` սպանության հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG