Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնացին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ընդգծելով, որ հարեւան երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ վստահության եւ բարիդրացիության մթնոլորտում, զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորվել է հայ - իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Սերժ Սարգսյանը եւ Իրանի նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Իրանի արտգործնախարարի տեղակալը երեկ հանդիպել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG