Մատչելիության հղումներ

Տանզանիայում առնվազն 17 մարդ է զոհվել զինամթերքի պահեստի պայթյունից


Տանզանիայի իշխանությունները հաղորդում են, որ չորեքշաբթի երեկոյան երկրի խոշոր Դար-էս-Սալամ քաղաքում տեղակայված ռազմակայանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 17 մարդ է զոհվել, մոտավորապես 150-ը վիրավորվել են, հազարավոր մարդիկ տարհանվել են։

Պայթյունի ալիքից մի քանի շենքեր փլուզվել են։ Այսօր առավոտյան շենքերից մի քանիսը դեռ հրդեհվում էին։

Դար-էս-Սալամում սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է։ 2009 թվականի ապրիլին զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 26 մարդ էր զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG