Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել Ղարաբաղ այցելելուց


Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր պաշտոնական կայքէջի «Խորհուրդներ ճանապարհորդներին» բաժնի թե' Հայաստանին եւ թե' Ադրբեջանին վերաբերող տեղեկատվության մեջ ֆրանսիացիներին խորհուրդ է տալիս խուսափել երկու երկրների միջեւ սահմանի մերձակա գոտի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելելուց:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշում է, որ սահմանագոտում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, Սյունիքի մարզում առկա է նաեւ ականների վտանգը:

«Լեռնային Ղարաբաղը եւ առավել եւս Ադրբեջանի օկուպացված տարածքները վտանգավոր գոտի են կազմում [...]: Անջատողական միավորը ճանաչված չէ որեւէ պետության կողմից, եւ մեր քաղաքացիների հյուպատոսական պաշտպանությունը չի կարող ապահովվել», - Հայաստանին վերաբերող տեղեկատվության մեջ նշում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը` հայտնելով նաեւ, որ հայ - թուրքական սահմանը փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով` չնայած 1994 թվականին կնքված հրադադարին:

Նույն բաժնի Ադրբեջանին վերաբերող տեղեկատվության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է որպես «մեծամասամբ հայաբնակ տարածք Ադրբեջանի սրտում», ասված է նաեւ, թե «ադրբեջանական տարածքի մոտ 20 տոկոսը օկուպացված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG