Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը քննարկել են Ղարաբաղի հարցը


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների կարգավորման գործընթացները:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ նշվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող լարվածությունը նվազեցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG