Մատչելիության հղումներ

logo-print

Չորս մարզերում դեռեւս կան փակ ճանապարհներ


Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանում փակ են եղել Տավուշի մարզի Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Քաջարան - Մեղրի ճանապարհի 14-րդ կիլոմետրը, ինչպես նաեւ ավտոճանապարհները Գեղարքունիքի մարզի Մադինա, Շիրակի մարզի Բերդաշեն եւ Զարիշատ բնակավայրերում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկագրի համաձայն, ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար բոլոր մարզերում` բացառությամբ Արմավիրի մարզի, աշխատում է ընդհանուր առմամբ 64 միավոր տեխնիկա:

Տեղացած ձյան պատճառով անցած երկու օրերին փակվել կամ դժվարանցանելի էին դարձել Հայաստանի բազմաթիվ ավտոճանապարհներ, արձանագրվել էին նաեւ ձնաբքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG