Մատչելիության հղումներ

logo-print

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի մեկնարկից մինչեւ 2010-ի ավարտը` շուրջ մեկ տարվա ընթացքում, 223 հիփոթեքային վարկ է տրամադրվել` 1 միլիարդ 800 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, որից 66 տոկոսը` Երեւանում եւ 34-ը` մարզերում:

Ծրագրի առաջին տարվա արդյունքները գերազանցել են այն իրականացողների սպասելիքները: 2011-ին կառավարությունը ակնկալում է, որ կստանան 300 ընտանիքների հայտեր:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում գնված բնակարանի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 16 միլիոն դրամը, որը մոտ 44 հազար դոլար է: Ծրագիրն աշխատում է 10 բանկերի եւ 3 վարկային կազմակերպությունների հետ:

Երեւանում բնակվող երիտասարդ ընտանիքները վարկ ստանում են մոտ 8 տոկոսով` վճարելով 30 տոկոս կանխավճար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեւանցի երիտասարդ ընտանիքները հիմնականում հենց առավելագույն 11 միլիոն դրամի վարկն են նախընտրել` 16 միլիոն դրամ արժողությամբ բնակարան գնելու համար, բայց այդ գումարը ստանալ կարող է միայն այն ընտանիքը, որն առնվազն 400 հազար դրամի եկամուտ ունի:

XS
SM
MD
LG