Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-ը ֆիլմեր է ընտրում «Բեռլինալե»-ի ծրագրերից


Այս օրերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվիրակությունը մասնակցում են «Բեռլինալե»-ին, որն անցկացվում է հունվարի 10-20-ը: Աշխարհի խոշորագույն փառատոներում հայկական փառատոնի ներկայացուցիչները ոչ միայն նորագույն ֆիլմեր են դիտում, այլեւ կազմակերպում են Երեւանի փառատոնի երեկոն, հյուրընկալում «Ոսկե Ծիրան»-ով հետաքրքված մարդկանց, ներկայացնում փառատոնի ծրագրերը ու հյուրեր հրավիրում Հայաստան:

«Բեռլինալե»-ին ներկայացված ֆիլմերից լավագույնների անունները ժյուրին` հանրահայտ իտալացի դերասանուհի Իզաբելա Ռոսելինիի գլխավորությամբ, հայտարարելու է փետրվարի 19-ին։ Մեծ փառատոնը ծավալուն ֆիլմացանկ ունի, բայց «Ոսկե Ծիրան»-ի ներկայացուցիչները նշեցին, որ, այնուամենայնիվ, հեշտությամբ են գտնում եւ ընտրում իրենց հետաքրքրող ֆիլմերը:

XS
SM
MD
LG