Մատչելիության հղումներ

«Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները ավարտվել են


Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները: Արդյունքները Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում այսօր ներկայացրել է ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ-ի թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը:

ԳԱԱ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, հիմնարար աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսին են էթնոդեմոգրաֆիական, ազգային-ազատագրական շարժումների, հայկական կուսակցությունների հարցերը եւ այլն:

Քառհատորյակի ստեղծումը պետական նպատակային ծրագիր է, որում ներգրավված են 90-ից ավելի գիտնականներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Մատենադարանից, Երեւանի պետհամալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից:

Առաջին հատորները լույս կընծայվեն արդեն իսկ 2011 թվականին:

Նախատեսվում է նաեւ քառհատորյակի հակիրճ հրատարակում ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG