Մատչելիության հղումներ

Իրանի օրենսդիրները կոչ են անում մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներին


Իրանի խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել ընդդիմությանը

Իրանի խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել ընդդիմությանը

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երեքշաբթի օրը իրանական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը հայտարարություն է ստորագրել, որով կոչ է արվում մահապատժի ենթարկել ընդդիմության երկու առաջնորդներին՝ Մեհդի Քարուբիին եւ Միր-Հոսեյն Մուսավիին։

Երկուշաբթի օրը Թեհրանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքը ավարտվեց ընդդիմադիրների եւ անվտանգության ծառայությունների միջեւ բախումներով, որոնց արդյունքում երկու մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին։

Ընդդիմության երկու առաջնորդները հանրահավաքին չէին մասնակցել։

Մեհդի Քարուբին անցած շաբաթավերջին հայտնվեց տնային կալանքի տակ:

Նախագահության նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիին էլ հանրահավաքի օրը ոստիկաններն արգելեցին դուրս գալ տնից` հնարավորություն չտալով նրան մասնակցել բողոքի ակցիաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG