Մատչելիության հղումներ

Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան


Փետրվարի 16-17-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին:

Այցի ընթացքում նախատեսված են Յան Ձիեչիի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Չինաստանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

«Հայաստանի անկախացումից ի վեր Չինաստանի արտգործնախարարի այցը Հայաստան ՉԺՀ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է, որի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող հայ - չինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնմանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG