Մատչելիության հղումներ

Օբաման Ազատության մեդալ կհանձնի 15 գործիչների


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր Վաշինգտոնում երկրի բարձրագույն պարգեւը` Ազատության մեդալ է հանձնելու երկրի անվտանգության, ազգային շահերի պաշտպանության, աշխարհում խաղաղության պահպանման, մարդասիրական եւ մշակութային ոլորտներում ամենամեծ ավանդը ունեցած 15 քաղաքացիական անձանց:

ԱՄՆ-ի բարձրագույն պարգեւին արժանացած գործիչների թվում են երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG