Մատչելիության հղումներ

Զոհ եւ վիրավորներ` Թեհրանում ոստիկանության եւ ցուցարարների բախման հետեւանքով


Մեկ մարդ սպանվել եւ մի քանիսը վիրավորվել են Իրանի մայրաքաղաքում ոստիկանության եւ ընդդիմությանը սատարող ցուցարարների միջեւ երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի իշխանությունները պնդում են, որ կրակը բացել են արգելված «Մուջահեդին խալք» խմբավորման սադրիչները:

Ընդդիմության առաջնորդների կոչով Եգիպտոսում եւ Թունիսում ժողովրդական շարժումները սատարելու դուրս եկած ցուցարարների դեմ Թեհրանում կիրառվել է արցունքաբեր գազ:

Նմանատիպ ակցիաներ երկուշաբթի օրը կայացել են նաեւ Իսֆահանում, Շիրազում եւ Քերմանշահում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG