Մատչելիության հղումներ

Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցի 24 դատապարտյալ տեղափոխվել է Իրան


Իրանի խնդրանքով եւ Հայաստանի բարի կամքի դրսեւորմամբ, փետրվարի 11-ին Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ տեղափոխվել է Իրան` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:

Ըստ նույն աղբյուրի` մինչ այդ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր ավելի քան 70 դատապարտյալ Իրանի քաղաքացի: Ներկայումս Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ բանակցություններ են վարվում դատապարտված անձանց` պատժի հետագա կրելու, փոխանցելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, եւ առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան պայմանագիրը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում են օտարերկրյա ավելի քան 200 քաղաքացիներ: Արդարադատության նախարարի հանձնարարությամբ, արտգործնախարարության եւ համապատասխան դեսպանությունների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացիների` պատժի հետագա կրման համար իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG