Մատչելիության հղումներ

Մայիսի 10-ին Դուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող երգը կընտրվի փետրվարի 26-ին: Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 70 երգերից ընտրել է լավագույն 4-ը: Վերջնական ընտրությունը կկատարվի հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերությամբ:

Փետրվարի 26-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում Էմմին կկատարի 4 երգերը, որոնք հեղինակել են Վահրամ Պետրոսյանը (Հայաստան), Մարտին Կեսիցին (Գերմանիա), Ապրիկոտան (Հայաստան) եւ Դեր Հովան (Հայաստան): Ամենաշատ ձայներ հավաքած երգը կստանա «Եվրատեսիլ 2011»-ի ուղեգիր:
XS
SM
MD
LG