Մատչելիության հղումներ

Փակ ճանապարհներ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում


Այսօր ժամը 11-ի դրությամբ ավտոճանապարհները փակ են եղել Շիրակի մարզի Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ, Ալվար, Պաղակն, Ձորակերտ, Արտենիս, Դարիկ, Լորասար եւ Եղնաջուր բնակավայրերում, Գեղարքունիքի մարզում փակ է եղել Սելիմի լեռնանցքի ճանապարհը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկագրի համաձայն` այլ մարզերում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան:

Կոտայքի մարզում աշխատում է 7, Սելիմի լեռնանցքում` 2 միավոր տեխնիկա:

Տեղացած առատ ձյան պատճառով փետրվարի սկզբից երկրի մարզերում պարբերաբար փակվում կամ դժվարանցանելի են դառնում մի շարք ավտոճանապարհներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG