Մատչելիության հղումներ

logo-print

Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ավելի մեծ ուշադրության կոչ` Ղազախստանին


«Իսլամական համաժողով» կազմակերպությունում ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Ռաշադ Հուսեյնը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել երկրում կրոնական փոքրամասնությունների խնդիրներին:

Հուսեյնը ասել է, որ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտի բարելավումը կարեւոր է նաեւ նրանով, որ Ղազախստանը պատրաստվում է հունիսին ընդունել «Իսլամական համաժողով» կազմակերպության նախագահությունը:

Ըստ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացի, մահմեդական երկրներում կան շատ հարցեր` կապված քրիստոնեական համայնքների հետ, որոնք պետք է լուծվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG