Մատչելիության հղումներ

logo-print

Ալժիրում եւ Եմենում ընթանում են զանգվածային ցույցեր


Ալժիրի մայրաքաղաքում ընդդիմությունը բողոքի երթ է անցկացնում` պահանջելով քաղաքացիական ազատությունների տրամադրում եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացում:

Կազմակերպիչների գնահատմամբ` ցուցարարների թիվը անցում է մի քանի հազարից: Հաղորդումներ կան ցուցարարների թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկանության հետ բախումների մասին:

Եմենի մայրաքաղաք Սանայում մի քանի հազար ցուցարարներ պահանջում են նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականը: Նրանց դիմակայում են գործող կառավարության կողմնակիցներն ու իրավապահները:

Թունիսում եւ Եգիպտոսում ավտորիտար նախագահների հրաժարականներին հանգեցրած զանգվածային բողոքներից հետո արաբական մի շարք երկրների իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG