Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցարարները չեն ուզում լքել Թահրիր հրապարակը


Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները չեն ուզում լքել այն, քանի դեռ երկրի ղեկավարությունը ստանձնած Զինված ուժերի գերագույն խորհուրդը հանդես չի եկել ժողովրդավարական բարեփոխումները պաշտպանելու մասին հայտարարությամբ:

Ցուցարարները պահանջում են նաեւ վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ լուծարել զինվորական դատարանները:

Եգիպտոսի բանակը, մինչդեռ, կրճատել է պարետային ժամի տեւողութունը. ժամը 20-ի փոխարեն այն սկսվում է կեսգիշերին:

Կահիրեի օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ կա նախկին պաշտոնյաների մի ցուցակ, որում նշված անձինք իրավունք չունեն հեռանալ երկրից առանց գլխավոր դատախազի թույլտվության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG