Մատչելիության հղումներ

Արաբական երկրների իշխանությունները ուժեղացնում են անվտանգությունը


Արաբական մի շարք երկրներում ուժեղացվել է անվտանգությունը` կապված Թունիսում եւ Եգիպտոսում ավտորիտար վարչակարգերի տապալմանը հանգեցրած խռովությունների ծագման հնարավորության հետ:

Ալժիրի մայրաքաղաք են տեղափոխվել անվտագնության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ: Երկրի ընդդիմությունը մտադիր է այսօր անցկացնել բողոքի ցույց` քաղաքացիական ազատություններ տրամադրելու պահանջով:

Բահրեյնում ընդդիմադիր խմբերը կոչ են արել փետրվարի 14-ին բողոքի ցույց անցկացնել` ընդդեմ շիա փոքրամասնության խտրականության:

Քուվեյթում երեկ իշխանությունները արգելել են բոլոր զանգվածային միջոցառումները:

Իսկ Սաուդյան Արաբիայում հասարակական գործիչները դիմել են երկրի միապետին`ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ ստեղծելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG