Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ օրը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ներկայացրած միջնորդությունը՝ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանքը:

69-ամյա ամերիկահայ գործարարին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` «անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով»:

Այս հոդվածով նախատեսվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տեր-Պողոսյանը հերքել էր բոլոր մեղադրանքները` ասելով, թե այս կերպ փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը:

ԱՄՆ քաղաքացին, առանց անուններ նշելու, ասում է, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, որ շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին, ու կշարունակի օգնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG