Մատչելիության հղումներ

Համանախագահներ. «Կողմերը ընդունում են խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշումները»


Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում Երեւանում: 9-ը փետրվարի, 2011թ.

Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում Երեւանում: 9-ը փետրվարի, 2011թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), փետրվարի 8-11-ը կատարած տարածաշրջանային այցի արդյունքներով տարածել են հայտարարություն` շեշտելով, որ «եկել է խաղաղության դիրքերից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ժամանակը»:

Նշելով, որ «2010 թվականի Աստրախանի գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է եղել»` համանախագահները հորդորում են կողմերին շարունակել առաջխաղացումը եւ թույլ տալ, որ «խաղաղ գործընթացն անցնի հաջորդ փուլ»:

Նրանք վերահաստատում են իրենց աջակցությունը կողմերին, որոնք «ընդունում են խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշումները»:

Տարածաշրջանային այցի ընթացքում, հիշեցնենք, միջազգային միջնորդները հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG