Մատչելիության հղումներ

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել եւ իշխանությունը հանձնել երկրի զինված ուժերին:

Փոխնախագահ Սուլեմյանի հայտարարությունը աննկարագրելի ոգեւորությամբ ընդունվեց Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ նախագահի հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր ցուցարարներ են հավաքվել: Մարդիկ արտասվում էին, ծածանում եգիպտական դրոշները, ոգեւորության բացականչություններով գրկում մեկմեկու:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Մուբարաքը եւ իր ընտանիքը Կահիրեից հեռացել են Շարմ էլ-Շեյխ ծովափնյա հանգստավայր:

Իշխանության հանձնման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Այսօր ավելի վաղ Եգիպտոսի զինված ուժերը հայտարարել էին, որ երաշխավորում են բարեփոխումների անցկացումը, պայմանով, որ մարդիկ կդադարեցնեն ցույցերը եւ կվերադառնան նորմալ կյանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG