Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 11-12-ը Նկարիչների միությունում անցկացվում է Մշակույթի նախարարության երրորդ «Art Expo 2011» արվեստների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նախարարության որոշ ՊՈԱԿ-ների, համատեղ աշխատող կազմակերպությունների, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների եւ այլ մշակութային հաստատությունների 47 տաղավարներ:

Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչ, Մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Զաքարյանի խոսքով` ներկայացված հաստատությունները հայտարարված մրցույթ կամ հատուկ ընտրություն չեն անցել. կազմակերպությունների մի մասին նախարարությունը հատուկ հրավիրել է, մյուսներն իրենք են մասնակցության ցանկություն հայտնել, եղել են նաեւ կազմակերպություններ, որոնց նախարարությունը մերժել է սահմանափակ տարածքային պայմանների պատճառով:

«Art Expo 2011»-ի բացման արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ մշակույթի մի շարք գործիչներ:

XS
SM
MD
LG