Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի նախագահի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Բեռնար Ֆասիեին եւ Իգոր Պոպովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական կայքերը` վկայակոչելով «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության հաղորդագրությունը, հանդիպման ժամանակ կայացել է մտքերի փոխանակություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի եւ հեռանկարների շուրջ:

Միջնորդները երեկ Բաքու մեկնեցին Երեւանից, որտեղ հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG