Մատչելիության հղումներ

Հոսնի Մուբարաքը նախագահի իշխանության մի մասը փոխանցում է փոխնախագահին


Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հինգշաբթի ուշ երեկոյան ժողովրդին հղած ուղերձում ասաց, թե «որոշ իշխանություն կփոխանցի» փոխնախագահ Օմար Սուլեյմանին։

Նա հայտարարեց սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին` ընտրություններ անցկացնելու եւ իշխանությունը խաղաղ փոխանցելու նպատակով։

Մուբարաքը վերահաստատեց, որ իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահական գալիք ընտրություններում, որն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերին։

Նրա խոսքերով` նրանք, ովքեր զոհվեցին Եգիպտոսի անկարգությունների ընթացքում, զուր չեն զոհվել, եւ ինքը զգում է հարազատներին կորցրած մարդկանց ցավը։

Նա ասաց, որ հավատում է ցուցարարների պահանջների անկեղծությանը։

Մինչ նրա հեռուստաուղերձը ակնկալվում էր, որ նա հայտարարելու է իշխանությունից հեռանալու մասին, բայց Մուբարաքը հայտարարեց նախագահի իշխանության մի մասը փոխնախագահին փոխանցելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG