Մատչելիության հղումներ

logo-print

Ճապոնիան նորից պնդել է, թե Ռուսաստանը զավթել է Կուրիլյան կղզիները


Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Սեիջի Մաեհարան հայտարարել է, թե Ռուսաստանն ապօրինի է զավթել Կուրիլյան կղզիները։

«Ռուսաստանի ղեկավարներն են այցելում կղզիներ, թե ռուսներն ամրացնում են դրանց պաշտպանությունը` նշանակություն չունի, միեւնույն է, միջազգային իրավունքի տեսակետից, նրանք զավթել են կղզիները», - հայտարարել է արտգործնախարարը։

Նախօրեին, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, թե «բոլորը պարտավոր են հստակ գիտակցել, որ Կուրիլյան կղզիները Դաշնության տարածքի անբաժան մասն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG