Մատչելիության հղումներ

Միջնորդները Ստեփանակերտ չայցելեցին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտ չեն այցելի: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` որպես պատճառ նշելով եղանակային վատ պայմանները:

Բաբայանը երեկ հայտնել էր, որ միջնորդները փետրվարի 10-ին այցելելու են Ղարաբաղ:

Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկել է չորեքշաբթի օրը` Հայաստանից, որտեղ նրանք հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ակնկալվում է, որ այսօր միջնորդները կմեկնեն Բաքու, որտեղ հանդիպելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG