Մատչելիության հղումներ

Աբգար վարդապետ Հովակիմյանը` Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի փետրվարի 9-ի հայրապետական տնօրինությամբ Աբգար վարդապետ Հովակիմյանը մարտ 1-ից ծառայության է կոչվել Բուլղարիայի Հայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Աբգար վարդապետ Հովակիմյանը 39 տարեկան է, ծնվել է Վրաստանի Բաթումի քաղաքում, սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, Զալցբուրգի աստվածաբանական համալսարանում, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան։

2004 թվականին նշանակվել է Վրաստանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, 2005-2009 թվականներին եղել է Սյունիքի փոխառաջնորդը, 2010 թվականին հովվական ծառայություն է իրականացրել Կանադայի Հայոց թեմում` Մոնրեալում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG