Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստան է ժամանում Ուկրաինայի արտգործնախարարը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան կժամանի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG