Մատչելիության հղումներ

logo-print

Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան


Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 8-ի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հաագա): Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած կենսագրական տվյալների համաձայն` Ձյունիկ Աղաջանյանը 45 տարեկան է, Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժնի շրջանավարտ, Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:

1992 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտգործնախարարությունում, արտերկրում Հայաստանի մշտական ներկայացուցչություններում:

2001-2003 թվականներին եղել է արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետը, խոսնակը:

2003-2006 թվականներին եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարը, 2007-2010 թվականներին զբաղեցրել է ԱԳՆ-ի միջազգային կազմակերպությունների վարչության պետի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG