Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման 10-ամյակի միջոցառում Ֆրանսիայի Ազգային ժողովում


Փետրվարի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման 10-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայի մտավորական շրջանակների ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջոցառման նախաձեռնողն էր Ազգային ժողովի «Ֆրանսիա - Հայաստան» բարեկամական խմբի փոխնախագահ, իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Ռիշար Մալյեն:

Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա - Հայաստան» բարեկամական խմբի նախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող կոալիցիայի մաս կազմող «Նոր կենտրոն» կենտրոնամետ աջ կուսակցություն անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը հանդիսության բացման խոսքում գնահատել է տասնամյա վաղեմության իրադարձությունը եւ կարեւորել Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատիժ սահմանող օրինագծի` Ֆրանսիայի Սենատի կողմից առաջիկայում ընդունելու հանգամանքը:

Միջոցառմանը ելույթներով են հանդես եկել ֆրանսիացի այլ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ամփոփիչ խոսք է ասել Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG