Մատչելիության հղումներ

Երեւանում վերամբարձ կռունկ է վայր ընկել, կա մեկ զոհ


Վայր ընկած վերամբարձ կռունկը Երեւանի Բուզանդի փողոցում
Վայր ընկած վերամբարձ կռունկը Երեւանի Բուզանդի փողոցում
Փետրվարի 9-ին, ժամը 16.10-ին Երեւանի Բուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ «MLL Industries» շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց վերամբարձ կռունկի վայր ընկելու հետեւանքով կռունկավարը` 1945 թվականին ծնված Վոլոդյա Կարապետյանը մահացել է:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` «պատահարի հետեւանքով եւս մեկ քաղաքացի ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ, վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենայի»:

Հաղորդվում է նաեւ, որ, ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թվականի մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է «թերությունների վերացման միջոցառումների ծրագիր». - «Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG