Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին։

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը տեղեկացրեց, որ այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է Սերոբ Տեր–Պողոսյանին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածով՝ «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»։

Հունվարի 31-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, թե ախթալացիները Սերոբ Տեր-Պողոսյանին, ում ղեկավարած ընկերությունն է պատկանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տեր-Պողոսյանը հերքել էր բոլոր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG