Մատչելիության հղումներ

Աֆղանստանում անցած տարի ամեն օր երկու երեխա է սպանվել


Աֆղանստանում 2010 թվականին ամեն օր առնվազն երկու երեխա է սպանվել, ասված է Afghanistan Rights Monitor իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում:

Կազմակերպության տվյալներով` տարվա ընթացքում ռազմական գործողությունների կամ դրանց հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվել են 2421 քաղաքացիական անձինք, որոնցից 739-ը` 18 տարեկանից ցածր տարիքի:

Երեխաների զոհվելու դեպքերի երկու երրորդը տեղի է ունեցել «Թալիբան» խմբավորման հարձակումների կամ ահաբեկչական գործողությունների ժամանակ, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը պատասխանատու են համարվել դեպքերի 17 տոկոսի, իսկ Աֆղանստանի կառավարական կամ կառավարամետ ուժերը` 4 տոկոսի համար: Դեպքերի շուրջ 15 տոկոսում հնարավոր չի եղել պարզել պատասխանատուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG