Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահները Երեւանում բանակցել են արտգործնախարար Նալբանդյանի հետ


Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ կարեւորվել է անցած տարվա դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը:

Քննարկվել են հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG