Մատչելիության հղումներ

Պիկետ Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ


Այսօր Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ ակցիա է անցկացվել, որի մասնակիցները բողոքել են Ադրբեջանի նկատմամբ Իրանի պաշտոնյաների «անհարգալից վերաբերմունքի» եւ Հայաստանի հետ Իրանի մերձեցման դեմ:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Սփյուռքի միջազգային կենտրոն» կազմակերպության նախաձեռնած պիկետին մասնակցել է շուրջ 100 մարդ, որոնք հանդես են եկել «Մի' խառնվեք Ադրբեջանի ներքին գործերին», «Իրանը մահմեդականների թշնամու բարեկամն է», «Դադարեցրե'ք օգնությունը օկուպանտին» եւ նման այլ կարգախոսներով:

Դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են ընդունել ակցիայի մասնակիցների ներկայացրած բանաձեւը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանությունը ցրել է պիկետը` ձերբակալելով դրա մասնակիցներից մեկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG