Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Երեւանում են


Երեւանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Այսօր առավոտյան սկսվել է նրանց հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, օրվա երկրորդ կեսին նախատեսված է համանախագահների հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վաղը սպասվում է միջնորդների այցը Ստեփանակերտ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց հերթին, հաղորդում են, որ փետրվարի 10-ին համանախագահները ժամանելու են Ադրբեջան, որտեղ հանդիպելու են երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG