Մատչելիության հղումներ

Ռուսաստանը որոշեց մնալ հաստատուն ժամային գոտում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը որոշել է, որ մարտի վերջին կիրակի օրը անցնելով ամառային ժամանակի` երկրում աշնանից այլեւս հետ ու առաջ չի տարվելու ժամացույցի սլաքը:

Հաստատուն ժամային գոտում մնալու որոշումը Մեդվեդեւը կայացրել է երիտասարդ գիտնականների հետ հանդիպելուց հետո: Նա ժամերի փոփոխության դադարեցումը պայմանավորել է մարդկանց վրա դրա բացասական ներգործությամբ:

Ռուսաստանցիներն էլ արդեն կատակում են, որ աշխատանքից ուշացողները այսուհետ չեն պատճառաբանի, թե մոռացել են ժամացույցի սլաքը հետ կամ առաջ տանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG