Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արխիվները «գտնվում են ապահով պայմաններում»


Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը հավաստիացնում է, որ «արխիվները գտնվում են ապահով պայմաններում»:

«Արխիվները գտնվում են ապահով պայմաններում ե'ւ շենքային պայմաններով, ե'ւ ջերմային ռեժիմով, ե'ւ հետագա պահպանության, օգտագործման տեսանկյունից», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը վստահեցրեց Վիրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ անցած տարվանից Հայաստանի պետական արխիվը թեւակոխել է նոր գործընթաց` թվայնացնելու այն հսկայական նյութը, որ պահպանում է, այն է` ստեղծելու էլեկտրոնային շտեմարան:

Հայաստանի ազգային արխիվում այսօր պահվում է շուրջ 350 միլիոն փաստաթուղթ. դրանք պիտի թվայնացվեն առաջիկա տարիներին: Մինչեւ այժմ, տնօրենի փոխանցմամբ, թվայնացվել է 8 հազար փաստաթուղթ, բայց այսուհետ աշխատանքը «կտրուկ կարագանա»:

«Մենք թվայնացնում էինք սովորական սկաներով, աշխատանքը շատ դանդաղ էր ընթանում, եւ անցած տարի մենք թվայնացրել ենք մոտ 8 հազար թերթ», - նշեց նա` տեղեկացնելով. - «Մենք ստացանք անցած տարվա դեկտեմբերի վերջին 40 հազար դոլար` նոր թվայնացնող սարքավորումներ գնելու համար: Ես անունը կարող եմ ասել` դա Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էր, որ 14 միլիոնից ավելի դրամ տրամադրեց մեզ` թվայնացնող ժամանակակից սարքավորում գնելու համար, որը այդ 8 հազարը կթվայնացնի 2 օրվա ընթացքում»:

Արխիվին օժանդակել է նաեւ Հայաստանի կառավարությունը` անցած տարի հատկացնելով 80 միլիոն դրամ` արխիվում ջերմային ռեժիմը պահպանելու սարքավորումներ գնելու, նոր պահոցներ կառուցելու համար: Նոր պահոցները կբացվեն արդեն գալիք ապրիլին:

Տնօրենի խոսքով, արխիվի ծառայությունների մեծ մասն անվճար է (վճարովի է դրանց 25 տոկոսը): Միայն անցած տարի արխիվի ընթերցասրահներից օգտվել են շուրջ 500 հետազոտողներ, ում տրամադրվել է ավելի քան 30 հազար գործ: Ընդանուր առմամբ, անցած տարվա ընթացքում արխիվից փաստաթղթեր ստանալու համար դիմել է 25 հազար մարդ (21 հազարը` արտասահմանից):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG