Մատչելիության հղումներ

ՀՀ Կարմիր գրքի ծավալը մեծացել է


2010-ի դեկտեմբերին լույս է տեսել ՀՀ երկհատոր Կարմիր գիրքը: Դեռ 20 տարի առաջ հրատարակված Կարմիր գրքում գրանցված էր 367 բույս, իսկ այժմ դրանց թիվը 452 է: Աճել է նաեւ վտանգված կենդանիների թիվը. 99-ի փոխարեն այժմ անհետացման եզրին են 153 ողնաշարավոր եւ անողնաշար կենդանիներ:

Հայաստանի անկախացումից հետո Սեւանա լճում վտանգվել, իսկ այսօր անհետացել են իշխան ձկան 2 տեսակներ, որոնք, բնապահպան մասնագետի խոսքով, այլեւս երբեք չեն վերականգնվի:

ՀՀ Կարմիր գիրքը հրատարակվել է 500 տպաքանակով, որի համար պետբյուջեից տրամադրվել է 31 մլն դրամ, բայց բնապահպաններին մտահոգում է դրա փոքր տպաքանակը:

Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով` Հայաստանի ներկա բնապահպանական ծանր իրավիճակը կապված է բնության հանդեպ պետական վերաբերմունքի հետ:

XS
SM
MD
LG