Մատչելիության հղումներ

Փորձում են կրճատել գյուղատնտեսության ոլորտի գործազուրկների թիվը


ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, նախաձեռնելով երիտասարդ գործազուրկներին աջակցող ծրագրի երրորդ փուլը, համաձայնագիր է ստորագրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածություն պետական գործակալության» հետ: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել հիմնականում գյուղատնտեսության հատվածում գործազրկության խնդրի լուծմանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու Զբաղվածություն պետական գործակալությունը «Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգ» ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին կազմակերպել են կարճաժամկետ ուսուցողական ծրագրեր` գործազուրկներին տեղի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով վերապատրաստելու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործազրկության մակարդակը բարձր է հատկապես Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ կրթության մատչելիության խնդիր կա եւ բարձր է աշխատանքային միգրացիայի ցուցանիշը:

XS
SM
MD
LG