Մատչելիության հղումներ

Ձնաբքեր Հայաստանի ավտոճանապարհներին


Երեկ օրվա ընթացքում ձնաբքեր են արձանագրվել Հայաստանի մի շարք ավտոճանապարհների վրա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն` փրկարարների ուժերով ձնաբքից ավտոմեքենաներ են դուրս բերվել Գեղարքունիքի մարզի Գանձակ - Սարուխան եւ Մարտունի - Զոլաքար ճանապարհներին:

Կոտայքի մարզի Արա - Բուժական համայնքային ավտոճանապարհին ձնաբքի մեջ էին մնացել մոտ 50 ավտոմեքենաներ` ընդհանուր թվով շուրջ 200 ուղեւորներով: Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի եւ Բուժական գյուղի բնակիչների համատեղ ուժերով բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել ձնաբքի հատվածից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` փետրվարի 7-ին ուժեղ քամի է գրանցվել Լոռու մարզում, որի հետեւանքով հոսանքազրկվել են մի շարք գյուղեր: Շամլուղ բնակավայրում ուժեղ քամին վնաս է հասցրել շենք-շինություններին, կոտրել ապակիներ, պոկել տանիքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG